განახლდა
დღეს: 63 სიახლე
TV Parvana

Այս տավա սխտորը փչանում է

Մեր տարածաշրջանում հողագործության շրջանում իր ուրույն տեղն ունի սխտորը։ Այն աչքի է ընկնում իր օգտակար հատկանիշներով ու համային բարձր որակով, որը գործածվում է տարբեր ուտեստներում ։ Սխտորը ցանում են աշնանը կարտոֆիլի բերքահավաքից հետո։ Սակայն այս տարվա անձրևային եղանակի պատճառով այն սկսել է փչանալ ։

იხილე სრულად: parvana.ge ↗
TV Parvana

Կոմունալ ծառայությունը ստացել է նոր աղբամաններ

Ինչպես այսօր ականատես եղանք, Նինոծմինդայի քաղաքապետարանի աջակցությամբ Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը ստացել է նոր աղբամաններ։ Նոր աղբամանների ձեռքբերման նպատակն է բարելավել քաղաքի մաքրության ապահովման գործընթացը և նպաստել աղբահանության ծառայության արդյունավետ կազմակերպմանը։ Ընդհանուր առմամբ՝…

TV Parvana

Մաքրվում են քաղաքի մայթերը

Բացի քաղաքի կենտրոնական հատվածից մաքրվում է նաև քաղաքի փողոցները։ Այսօր Կոմունալ ծառայության աշխատակազմը հնձում էր քաղաքի Սպանդարյան փողոցի մայթեզրերի խոտը։ Նմանատիպ աշխատանքները պիտի իրականացվեն քաղաքի մյուս փողոցներում ևս ։ Բարեկարգ քաղաք ունենալը մեր բոլորիս հպարտությունն է

TV Parvana

Բիաթլոնի ֆեդերացիայի ներկայացուցիչները Նինոծմինդայում էին

Վրաստանի բիաթլոնի ֆեդերացիայի ներկայացուցիչներն աշխատանքային այցով օրերս Նինոծմինդայում էին `տեղում ծանոթանալու մարզաձևի ներկայիս պատրաստվածությանը ։ Այցի ընթացքում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդրե Ուգրելիձեն հանդիպեց տեղի երեխաների հետ, ովքեր զբաղվում են բիաթլոնով։ «Այսօր մենք Բիաթլոնի…

TV Parvana

Սկսվել է Դինամո Թբիլիսի ակադեմիայի Նինոծմինդայի մասնաճյուղի պարապմունքները

Նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ վերսկսվել են նաև «Դինամո Թբիլիսի» ակադեմիայի Նինոծմինդայի մասնաճյուղի մարզիկների մարզումները։ Երեխաները կրկին հավաքվել են մարզադաշտում՝ շարունակելու իրենց ֆուտբոլային պարապմունքներն ու կատարելագործելու մարզական հմտությունները։ Այս օրերին նրանց համար…

TV Parvana

Արագիլները լքել են բներըԱրագիլները լքել են բները

Ամեն տարի գարնան գալուն պես աչք ենք գցում արագիլների բներին ։ Նրանցում սկսվում է նոր կյանք։ Մեր բարեկամները վերադառնում են ու սկսում են վերանորոգել իրենց բները։ Սակայն այս օրերին նրանք այլևս այստեղ չեն։ Գալիս են զույգերով ու հեռանում արդեն ընտանիքներով ։ Անցնելով քաղաքի փողոցներով նորից աչք ենք…

TV Parvana

Կարտոֆիլի բերքահավաքը ձգձգվում է

Նինոծմինդայում կարտոֆիլի բերքահավաքը կարծես ձգձգվում է։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս տարի հետաձգվեց ինչպես գարնանացանը այնպես էլ հետաձգվում է բերքահավաքը։ Եղանակը արևոտ օրեր չի խոստանում, սակայն բերքը դրսում է։ Բնակիչները չեն բողոքում բերքի որակից , ասում են բերքը առատ է, սակայն…

TV Parvana

Նոր Խուլգումոյում վառվեց բնական գազը

Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղում, որը տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես Տամբովկա, այսօր առաջին անգամ վառվեց բնական գազը։ Գյուղի բնակիչների համար երկար սպասված այս օրը նշանավորվեց գազաֆիկացման աշխատանքների ավարտով և բնական գազի առաջին մատակարարմամբ։ Բացման արարողությանը ներկա էին…

TV Parvana

Շնորհավոր տոնդ՝ Ուսուցիչ

Ինչպես գիտենք, այսօր նշվում է Ուսուցիչների միջազգային օրը։ Այս գեղեցիկ առիթով մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում բոլոր ուսուցիչներին, ովքեր ամեն օր իրենց գիտելիքով, սիրով ու նվիրումով լուսավորում են իրենց աշակերտների ճանապարհը։ Ուսուցչի աշխատանքը միայն դասավանդելը չէ․ այն սերունդ կրթելու…

TV Parvana

Անասնապահությունը տարեց տարի անկում է ապրում

Նինոծմինդան հանդիսանում է անասնապահական շրջան ։ Այստեղ ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է։ Սակայն այն պահանջում է մեծ աշխատանք ու ունի բազում խնդիրներ։ Այդ իսկ պատճառով բնակիչներից շատերը հրաժարվում են անասնապահությունից։ Կաթը գին չունի , հովվի ծառայությունը շատ թանկ է ու վերջին…

TV Parvana

Ինչ արժե հացահատիկը

Այս տարի եղանակը տեղումնաբեր էր, հացահատիկային մշակաբույսերի համար թվում էր թե բարենպաստ է լինելու, բայց առատ անձրևների պատճառով բերքը ժամանակին չկարողացան մարդիք ժամանակին հավաքել ։ Իսկ այսքան տանջանքից ու ծախսերից հետո ի°նչ արժե հացահատիկը ։ Ըստ Օրոջալարի բնակիչ Դավիթ Չոբանյանի գարին արժե…

TV Parvana

Ագրիչայի ջուրն ավելացել է,իսկ աղբը մնացել

Մեր քաղաքի միակ գետակը՝ Ագրիչայը, տարիներ առաջ համարվում էր քաղաքի գեղեցկությունն ու զարդը։ Այսօր, սակայն, գետակը գտնվում է ոչ այնքան բարեկարգ վիճակում։ Վերջին տարիների համեմատ՝ Ագրիչայի ջրի մակարդակն այս շրջանում ավելի բարձր է, և ջրի հոսքն ավելի նկատելի է դարձել։ Սակայն գետակի ընդհանուր տեսքը…

TV Parvana

Մարզական օլիմպիադայի մեկնարկը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում այսօր մեկնարկեց 2026-2027 տարվա դպրոցական մարզական օլիմպիադայի հերթական մրցաշարը։ Մարզական միջոցառման շրջանակում դպրոցականները հնարավորություն ունեն ուժերը չափելու տարբեր մարզաձևերում՝ ցուցադրելով իրենց պատրաստվածությունը, արագությունն ու թիմային ոգին։ Օլիմպիադայի…