განახლდა
დღეს: 63 სიახლე
TV Parvana

Բնակիչների կարծիքը քաղաքի վերաբերյալ

Ինչպես մեզ բոլորիս է հայտնի, Նինոծմինդա քաղաքը տարեցտարի ավելի բարեկարգ ու գեղեցիկ տեսք է ստանում։ Քաղաքի մաքրության և բարեկարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների և կոմունալ ծառայության համատեղ ջանքերով։ Քաղաքում ստեղծվում և բարեկարգվում են նոր…

იხილე სრულად: parvana.ge ↗
TV Parvana

Մաքրվում են քաղաքի մայթերը

Բացի քաղաքի կենտրոնական հատվածից մաքրվում է նաև քաղաքի փողոցները։ Այսօր Կոմունալ ծառայության աշխատակազմը հնձում էր քաղաքի Սպանդարյան փողոցի մայթեզրերի խոտը։ Նմանատիպ աշխատանքները պիտի իրականացվեն քաղաքի մյուս փողոցներում ևս ։ Բարեկարգ քաղաք ունենալը մեր բոլորիս հպարտությունն է

TV Parvana

Ագրիչայի ջուրն ավելացել է,իսկ աղբը մնացել

Մեր քաղաքի միակ գետակը՝ Ագրիչայը, տարիներ առաջ համարվում էր քաղաքի գեղեցկությունն ու զարդը։ Այսօր, սակայն, գետակը գտնվում է ոչ այնքան բարեկարգ վիճակում։ Վերջին տարիների համեմատ՝ Ագրիչայի ջրի մակարդակն այս շրջանում ավելի բարձր է, և ջրի հոսքն ավելի նկատելի է դարձել։ Սակայն գետակի ընդհանուր տեսքը…

TV Parvana

Կոմունալ ծառայությունը ստացել է նոր աղբամաններ

Ինչպես այսօր ականատես եղանք, Նինոծմինդայի քաղաքապետարանի աջակցությամբ Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը ստացել է նոր աղբամաններ։ Նոր աղբամանների ձեռքբերման նպատակն է բարելավել քաղաքի մաքրության ապահովման գործընթացը և նպաստել աղբահանության ծառայության արդյունավետ կազմակերպմանը։ Ընդհանուր առմամբ՝…

TV Parvana

Արագիլները լքել են բներըԱրագիլները լքել են բները

Ամեն տարի գարնան գալուն պես աչք ենք գցում արագիլների բներին ։ Նրանցում սկսվում է նոր կյանք։ Մեր բարեկամները վերադառնում են ու սկսում են վերանորոգել իրենց բները։ Սակայն այս օրերին նրանք այլևս այստեղ չեն։ Գալիս են զույգերով ու հեռանում արդեն ընտանիքներով ։ Անցնելով քաղաքի փողոցներով նորից աչք ենք…

TV Parvana

Բանջարանոցի կարևորությունը բնակչության համար

Բացի կարտոֆիլից մեր շրջանում բնակիչների համար կարևոր մաս են կազմում նաև բանջարաբոստանային կուլտուրաները։ Բանջարանոցով զբաղվում են հիմնականում մեծահասակները։ Շրջելով Նինոծմինդայի փողոցներով հաճախ կարելի է տեսնել տան տնտեսուհիների բանջարանոցներում։ Մշակում են կաղամբ, գազար, բազուկ, լոբի կանաչիներ և…

TV Parvana

Նինոծմինդայոմ կարտոֆիլի բերքահավաքը ակտիվ ընթացքի մեջ է

Նինոծմինդայում կարտոֆիլի բերքահավաքը ակտիվ փուլի մեջ է։ Մի քանի օր է ինչ դադարել են տեղումները, մարդիք դաշտերում են` իր առաջ տուն հասցնելու բերքը, քանի որ ձմեռը մոտ է։ Հողը թաց է, տեխնիկան դժվարությամբ է շարժվում, բայց հարկավոր է ավարտին հասցնել բերքահավաքը։ Բնակիչներից շատերը բողոքում են…

TV Parvana

Փոխարժեքի անկում

Ջավախքում բազմաթիվ ընտանիքների համար արտագնա աշխատանքը շարունակում է մնալ եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։ Սակայն վերջին շրջանում արտարժույթի փոխարժեքի նվազումը, միաժամանակ սննդամթերքի և վառելիքի թանկացումը, բնակիչների համար լրացուցիչ ֆինանսական դժվարություններ է ստեղծում։ Ընտանիքների…

TV Parvana

Վրաստանում դեղորայքը թանկացել է

Աշնանային փոփոխական եղանակը հաճախ ուղեկցվում է սեզոնային հիվանդությունների աճով, ինչի պատճառով քաղաքացիներն ավելի հաճախ են դիմում դեղատներ։ Սակայն անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելը վերջին շրջանում դարձել է ավելի ծախսատար։ Բնակիչների խոսքով՝ տարբեր դեղամիջոցների գներն աստիճանաբար բարձրանում են, և…

TV Parvana

Նոր Խուլգումոյում վառվեց բնական գազը

Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղում, որը տեղացիների շրջանում առավել հայտնի է որպես Տամբովկա, այսօր առաջին անգամ վառվեց բնական գազը։ Գյուղի բնակիչների համար երկար սպասված այս օրը նշանավորվեց գազաֆիկացման աշխատանքների ավարտով և բնական գազի առաջին մատակարարմամբ։ Բացման արարողությանը ներկա էին…

TV Parvana

Ջավախքում տեղաց առաջին ձյունը

Կախարդական աշնան ֆոնին Ջավախքի գեղեցկուհին պատվեց ճերմակ ձյունով Ջավախքում տեղաց առաջին ձյունը։ Բարձրագահ Աբուլի գագաթը սպիտակ շղարշի տակ մնաց։ Չնայած տեսարանը դյութիչ է, սակայն բնակիչների համար այն տագնապի առիթ է, քանի որ բերքի մեծ մասը դրսում է, իսկ ձմեռը շատ մոտ ։

TV Parvana

Երբ՞ կհասնի բնական գազը Գորելովկայի համայնք

Նինոծմինդայի մունիցիպալիտետում դեռ կան գյուղեր, որոնք բնական գազով գազաֆիկացված չեն։ Դրանց թվում է Գորելովկա գյուղական համայնքը։ Բնական գազի հասանելիության հարցը բնակիչների համար կարևոր խնդիր է, հատկապես ձմռան ամիսներին։ Թե ինչու է գյուղը դեռևս գազաֆիկացված չէ և ինչ փուլում է գտնվում հարցի…

TV Parvana

Անասնապահությունը տարեց տարի անկում է ապրում

Նինոծմինդան հանդիսանում է անասնապահական շրջան ։ Այստեղ ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է։ Սակայն այն պահանջում է մեծ աշխատանք ու ունի բազում խնդիրներ։ Այդ իսկ պատճառով բնակիչներից շատերը հրաժարվում են անասնապահությունից։ Կաթը գին չունի , հովվի ծառայությունը շատ թանկ է ու վերջին…